National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.06.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 29-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Պատվիրակության անդամները համոզմունք են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կողմերն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով պարոն Դանկոյին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման համար` ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը (2004թ.), ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածների ավելացումը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` պարոն Շարմազանովը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կոչերով եւ հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ նշելով, որ միջազգային հանրության կողմից դրանց արձագանքելն այլեւս բավարար չէ. միջազգային հանրությունը գործուն քայլերով պետք է կանխարգելի տարածաշրջանի ապակայունացման ցանկացած դրսեւորում:

«Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է: Արցախի ժողովուրդը հերոսաբար պայքարում է ազատ եւ անկախ երկրում ապրելու եւ արարելու համար, եւ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Չեխիայի եւ Սլովակիայի խաղաղ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ օրինակ դառնալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանն ընտրեց պատերազմի ուղին:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրանով պայմանավորված օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված աշխատանքներին:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am